Արա, բայց մարդ էլ հիմնական հավակնորդներից հենց Մակաբույծը նայած չլինի, ու սաղ կարևոր անվանակարգերը դա տանի
Արա, բայց մարդ էլ հիմնական հավակնորդներից հենց Մակաբույծը նայած չլինի, ու սաղ կարևոր անվանակարգերը դա տանի
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տուֆտա շոու է իրականում, կարելի է նայել, եթե հաստատ ուրիշ բան չկա անելու ։Ճ Չեմ հիշում ով էր ասել՝ ինչ-որ ապուշներ Հոլիվուդում հավաքվում, իրենք իրար մրցանակներ են շնորհում ու իրենց աշխարհացունց դեմքեր են զգում Իմ հիշողության մեջ մենակ Հոակին Ֆենիքսի դեպրեսիվ խոսքը մնաց, որ ստիպեց մի քիչ կենսագրությունը կարդամ։ Իր թարախ դերերը ինձ դուր են գալիս ։Ճ
Si vis pacem, para bellum
Էս տարվա ֆիլմերն, իմ կարծիքով, ահագին լավն էին. չորս ֆիլմ եմ նայել, չորսն էլ ընտիր էին՝ "Joker", "Once Upon a Time in Hollywood", "Jojo Rabbit", "Little Women":
Բրեդ Պիտի Օսկարը ժպտացրեց․ իսկապես շատ լավն էր իր դերում
Մեկ էլ ուրախացա, որ Jojo Rabbit-ը լավագույն ադապտացված սցենարի անվանակարգում հաղթեց․ շատ կրեատիվ աշխատանք էր արել Taika Waititi-ն սցենարի հարցում։ Ի դեպ երևակայական Հիտլերի դերում էլ էր ինքը․ սկզբում որոշված է եղել, որ մի հայտնի դերասան են վերցնելու էդ դերի համար, բայց հետո մտածել են, որ եթե հայտնի դեմք վերցնեն, էրեխեքը ստվերում կմնան, ու դրա համար որոշել են անփորձ մեկին դնեն դերում, ասենք՝ ֆիլմի ռեժիսյորին ու սցենարի հեղինակին: Իմ կարծիքում, լավ որոշում էր
Որ տենց նայենք, ամեն ինչի մասին էլ կարելի է նույնը ասել՝ սկսած քաղաքական դաշտից, վերջացրած մնացածով. ապուշներով հավաքվել տուֆտում են ու իրենց դեմք զգում: Նույնիսկ Ակումբի վրա կարող ենք տարածել
Ինձ դուր է գալիս թե շոուն, թե հոլիվուդյան աշխարհը. հատկապես հավանում եմ, որ փորձում են օսկարի հարթակում կարևոր ուղերձներ անել: Ու ընդհանուր ահագին պոզիտիվ միջոցառում է: Էլ չեմ ասում, որ ընտրված ֆիլմերն էլ, իմ կարծիքով, հեչ վատը չեն ու մեծամասամբ արժանի են մրցանակների՝ ներառյալ նրանցում ներգրավված մարդկանց:
Վերջին տարիներին չեմ հաջողացնում նայել շոուն, մենակ հատուկենտ պատառներ եմ գտնում էս կամ էն սայթում: Եթե մեկը ամբողջական շոուի հղում տար, շնորհակալ կլինեի:
Նոմինացված ֆիլմերի մեծ մասը հասցրեցի նայել մինչև Օսկարը։ Ջոջոն 3 անգամ նայել ենք, շատ սիրեցինք փոքր Յոհանեսին ու առհասարակ ամբողջ ֆիլմը։ Սկարլետը արժան էր օսկարի Ջոջոյի համար։
Ափսոսում եմ Կլաուսի համար, պետք ա Օսկարը ինքը տաներ։
Մնացած նոմինանտների մասին ավելի չեզոք կարծիքի եմ։ Մակաբույծի հաղթանակը ակնհայտ էր, նայելու ընթացքում զգացվում էր, որ մրցանակներ տանելու ա։
Ցավալի ա, որ Էնդգեյմը ոչ նոմինացվեց ոչ էլ մրցանակ տարավ, չնայած դրանից չի դադարում հզորություն լինել։
Աթեիստ (12.02.2020)
Jo Jo Rabbit-ը ներվայնացրեց․ ամերիկացիները հաղթեցին նացիստներին և ընդհանրապես երկրորդ համաշխարհայինը, բա ոնց․․․
Տրիբուն (14.02.2020)
ivy, ներողություն սենց երկար քոմենթի համար։ Կարող ես հանգիստ իգնոր անել ))) Ես լիովին քեզ կհասկանամ ))) Իրականում էս գրառում գտա Midsommar ֆիլմը որոնելիս։ Ուզում էի տեսնեի էդ ֆիլմի մասին քննարկումներ եղել են, թե ոչ, ու տեսա քո այս գրառումը։ Չկարողացա անտարբեր անցնել ))))
Չգիտեմ Marriage Story-ին Օսկարի արժանի էր, թե ոչ, բայց ֆիլմը շատ շատ առանձնահատուկ է՝ համեմատած մյուս դրամաների հետ։ Ուզում եմ մի քանի բան գրել։ Ներողություն եմ խնդրում, եթե գրածս որոշ տեղեր անհասկանալի կամ ձանձրալի է։ Կարծում եմ, որ ինչ որ չափով հետաքրքիր կլինի, դրա համար եմ գրում
Դու քո գրառման մեջ գրում ես, որ «լավ բանի անունը սովորաբար «ամուսնություն» չի լինում» և ես քեզ հետ համաձայն եմ )) Բայց դու երևի կզարմանաս իմանալով, որ ֆիլմի ռեժիսորնել է քեզ հետ համաձայն )) Վերնագրի մեջ շատ հետաքրքիր խաղ ու իրոնյա կա։ Ամբողջ ֆիլմը ամուսնալուծության մասին է՝ սկզբից մինչև վերջ։ Հարց է առաջանում. բա ինչո՞ւ է Divorce Story-ի մասին ֆիլմը անվանում Marriage Story։ Ես հակված եմ մտածել, որ սա հատուկ է մտածված։ Իմաստներից մեկը հնարավոր է այն է, որ ցանկացած ամուսնության պատմություն, դա իրականում հենց ամուսնալուծության պատմություն է։ Կամ՝ ինչպես հենց ռեժիսորն է ասում. ամուսնալուծությունը ավելի լավ, քան ցանկացած այլ բան, ցույց է տալիս, թե ինչ է ամուսնությունը։ Եթե ուշադրություն դարձնես, ապա կնկատես, որ դասական գրականության, ֆիլմերի կամ արվեստի այլ ճյուղերի մեջ ցանկացած ամուսնության պատմություն, դա հենց ամուսնալուծության պատմություն է։ Ինչպես գրում է Տոլստոյը Աննա Կարենինայի մեջ՝ «Все счастливые семьи похожи друг на друга, каждая несчастливая семья несчастлива по-своему»։ Այ սա հենց ֆիլմ է այն մարդկանց մասին, ովքեր «несчастливы по-своему»։ Մի խոսքով էս նյուանսը շատ հետաքրքիր է և տալիս է ընդհանուր պատկերացում ֆիլմի կառուցվածքի ու տրամաբանության մասին։
Ֆիլմը ունիկալ է նաև նրանով, որ այնտեղ կան հղումներ բազմաթիվ ստեղծագործությունների, ֆիլմերի, մյուզիքլների։
Այս ֆիլմը, ինչպես և վերջին 45 տարիների ընթացքում ամունալուծության մասին նկարահանված լուրջ ֆիլմերը, մեծ չափով նմանակում են Ինգմար Բերգմանի Scenes from a Marriage վեց ժամանոց սերիալին։ Այս սերիալը երևի մոտակա հարյուր տարվա համար հիմք է հանդիսանալու նորանոր ֆիլմերի և ստեղծագործությունների։ Կարծում եմ, որ քեզ՝ որպես հոգեբանի շատ հետաքրքիր կլինի։ Ամբողջ վեց ժամը զրույցներ են։ Բայց այնքան խորը, այնքան անսպասելի, այնքան անմիջական, պարզ, ազնիվ, որ կարող եմ հարյուր տոկոսով երաշխավորել, որ անգամ ժամանակակից մարդկանցից շատ շատերը իրենք իրենց հետ այդքան ազնիվ չեն։ Եթե ժամանակ ունենաս նայի։ Մարտինը Սքորցեզե, Ալենը Վուդի այդ ֆիլմը անվանում են աստվածային, չրկնվող, աննման.... Դա նայելուց հետո Marriage Story-ին լրիվ այլ կերպ կընկալես ու կարծում եմ ավելի շատ կսիրես։
Բացի դրանից ֆիլմում կան հղումներ դեպի այլ ֆիլմեր։ Օրինակ՝ Ռոբերտ Բենտոնի Kramer vs. Kramer և Ասգար Ֆարհադիի A Separation։ Էս ֆիլմը կարծես էս երկու ֆիլմերի ալտերնատիվ տարբերակը լինի, բայց ահավոր յուրահատուկ ձեռագրով ու ասելիքով։ Բայց կառուցվածքային ահագին նմանություններ կան։
Ու մի բան էլ ասեմ, ու էլ գլուխդ չեմ տանի ))
Ֆիլմի համարյա թե վերջում Չարլին երգում է մի երգ.
Someone to need you too much,
Someone to know you too well,
Someone to pull you up short
And put you through hell.
Someone you have to let in,
Someone whose feelings you spare,
Someone who, like it or not,
Will want you to share
A little, a lot.
Somebody, hold me too close,
Somebody, hurt me too deep,
Somebody, sit in my chair
And ruin my sleep
And make me aware
Of being alive,
Being alive.
(Кто-то слишком в тебе нуждается,
Кто-то слишком хорошо тебя знает,
Кто-то обрывает тебя на полуслове.
И устраивает тебе кромешный ад.
Кто-то, кого ты должен впустить,
Кто-то, чьи чувства надо беречь,
Кто-то, с кем хочешь не хочешь
Надо делиться и большим, и малым.
Кто-нибудь, обними меня чересчур крепко,
Кто-нибудь, рань меня слишком глубоко,
Кто-нибудь, займи мое кресло
И помешай мне спать.
И дай мне знать,
Что я живой…
Быть живым.)
Ես սրա վրա տենց հատուկ ուշադրություն չէի դարձրել, մինչև չկարդացի մի հոդված մի հատ շատ լուրջ ֆիլմերին նվիրված պարբերականում, որտեղ բացատրում էր թե ինչին ա սա ակնարկում։ Պարզվում է այս խոսքերը վերցված են 70-ականների մի մյուզիքից, որտեղ 40-ի մոտ холостяк Ռոբերտի ընկերները, որոնք արդեն վաղուց ամուսնացած են, ունեն երեխաներ, գտնվում են ամուսնական պարտականությունների ծանր բեռի տակ, անկանխատեսելի են, դավաճանում են.... մի խոսքով էն ամենը ինչ կա «ընտանիք»-ներից շատերում։ Ու իրենք Ռոբերտին անընդհատ դրդում են ամուսնանալու, իսկ ինքը անընդհատ ինչ որ պատճառներ է բերում հօգուտ իր որոշման՝ մնալու չամուսնացած։ Ու էդ ընկերները Ռոբերտի յուրաքանչյուր պատասխանից հետո կրկնում են.
"You’ve got so many reasons for not being with someone, but you haven’t got one good reason for being alone"
(у тебя так много резонов, чтобы не быть ни с кем, и ни одного убедительного, для чего оставаться одному)
Ու էն խոսքերով, որը ես բերեցի վերևում, Ռոբերտը ինքն իրեն պատասխանում է, թե ինչու ԼԻՆԵԼ ինչ որ մեկի հետ.
And make me aware
Of being alive,
Being alive.
И дай мне знать,
Что я живой…
Быть живым.
Փաստորեն, ըստ էս խոսքերի փիլիսոփայության, լինել կենդանի նշանակում է արտացոլվել ինչ որ մեկի մեջ։ Չենք կարող լինել կենդանի մենակ։ Միշտ պետք է մյուսը, որ մենք լինենք կենդանի։
Փաստորեն որքան էլ որ ֆիլմը ամուսնալուծության մասին է, բայց այն կարծես հայելիային արտացոլանքով ամուսնալուծության մեջ արտացոլում է ամուսնությունը։ Մի խոսքով, էսքան գրում եմ, որ մի բան ասեմ։ Չգիտեմ օսկարի արժանի է, թե չէ, բայց որ յուհատուկ խորը, գեղեցիկ ու ճաշակով ֆիլմ են ստեղծել դա փաստ է։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ