Աթեիստ (02.01.2024)
Բարեկամ ջան, մերսի գրառման համար, շատ հետաքրքիր դիտարկումներ են։ Անգլերենի հետ կապված իմ հիշելով բավական էլ նորմալ լինում էր հաղորդակցվել։ Ի դեպ, ժամանակին մի հետաքրքիր բլոգ էի գտել գերմանացի էքսպատի, ով Ճապոնիայում է ապրում։ Ասում է՝ բավական սահուն տիրապետում է ճապոներենին, բայց մարդիկ համառորեն հետը անգլերեն են փորձում խոսել։
https://zoomingjapan.com/life-in-jap...king-japanese/
Բարեկամ (01.01.2024), մարդ եղած վախտ (31.12.2023)
Իհարկե նույնը չեն․ ազգերն ունեն նմանություններ, տարբերություններ և առանձնահատկություններ։ Բայց էդ նմանությունները, տարբերություններն ու առանձնահատկությունները սորտավորելը՝ առաջին, երկրորդ, ․․․, վեցերորդ կարգ, ես չեմ հասկանում։ Սորտավորում ես (նշածդ կարգերով) ապրանքը կամ ծառայությունը՝ ըստ որակի․ առաջին սորտի սաղմոն, երկրորդ կարգի վագոն․․․ Հիմա ըստ քեզ, ովքե՞ր են առաջին սորտի ազգերը, ո՞ր չափանիշով ու դա ոնց ես "համտեսում" կամ "զգում"։
Ես էլ շնորհակալ եմ, որ կարդացիր ու հետաքրքիր էր։ Անգերենի հետ կապված, դե, այնպես չէր, որ բոլորովին իմացող չկար, բայց ճնշող մեծամասնությունը կա՛մ հազիվ էր էշը ցեխից հանում, կա՛մ բոլորովին չգիտեր, նույնիսկ սպասարկման ոլորտի աշխատողները։ Բայց ավելի հետաքրքիր էր, որ դրանից ոչ մեկ չէր նեղվում, ու կարծես դա չափանիշ չէր անգամ տուրիստների հետ կապված ոլորտում աշխատանքի ընդունվելու համար (օրինակ, արագընթաց գնացքների տոմսավաճառները), քանի որ հանգիստ ու անվրդով օգտվում էին էլեկտրոնային թարգմանիչներից այնպես, ասես՝ ուղիղ հաղորդակցվում էին քեզ հետ։
Մինչ ճամփորդությունս լսել կամ կարդացել էի, որ լավ կլինի սովորել մի քանի կիրառական արտահայտություններ ճապոներենով (բարև, շնորհակալություն)՝ օգտագործելու համար, որովհետև դա դուր կգա ճաապոնացիներին։ Թեև ողջունելու ու շնորհակալության խոսքերը գիտեի ճապոներեն, բայց լեզուս այդպես էլ չպտտվեց դրանք արտասանել․ դա անելը մի տեսակ ծամածռություն էր ինձ թվում, երբ իրականում լեզվին չես տիրապետում։ Եվ այնուամենայնիվ, ճապոնացիները (խանութում, ռեստորանում) շարունակում էին քո անգլերենին, այդ թվում բարևին ու շնորհակալությանը, պատասխանել ճապոներեն, ու դա ինձ ավելի արժանապատիվ էր թվում թե՛ իմ, թե՛ իրենց դիրքերից․ յուրաքանչյուրս՝ մեր լեզվով, ու հարգում ենք մեզ ու միմյանց, ու կոտրտվելու կարիք չկա։
Անկապ օրագրում դրած դիտարկումներս քաղվածք էին օրագրային ավելի մեծ գրառումիցս, որտեղ օր առ օր գրանցել եմ այցերս տարբեր տեղեր՝ իմ գնահատականներով և տպավորություններով։ Եթե թեկուզ մի հոգու այստեղ հետաքրքիր կլինեն նման գրառումները, կտեղադրեմ Ակումբի անձնական օրագրումս։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 01.01.2024, 13:55:
Աթեիստ (02.01.2024)
մարդ եղած վախտ (31.01.2024)
Բարև ձեզ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
boooooooom (12.02.2024), Freeman (12.02.2024), ivy (12.02.2024), One_Way_Ticket (12.02.2024), Աթեիստ (23.02.2024), Արէա (12.02.2024), Բարեկամ (12.02.2024), Նաիրուհի (12.02.2024)
Հետաքրքիր բան ես գրել։ Ինձ ամենաշատը հետաքրքրեց, թե որտեղից գիտես, որ դիմացինի երևակայությունը հենց էդ տառերի դեպքում է սկսում փայլատակել։
Ու մոտս միտք առաջացավ, որ դիմացինի մասին գրածդ գուցե ավելի շուտ քո սեփական փորձի վրա է հիմնված, որ էդ տառերը քո երևակայության վրա են առանձնահատուկ ուժեղ ազդում
Իսկ եթե ես լինեի «դիմացինդ», ինձ մոտ ամեն տառից հետո արված պաուզան էլ (նաև քո նշած «ոչ խարիզմատիկ» տ-ից հետո) ինչ-որ երևակայական խաղեր կառաջացներ։
Ասենք՝ մեկը մտնում է սենյակ, նայում վրաս ու ասում՝ «տը´», ինչ ասես մտքովս կանցնի
John (08.06.2024)
Իհարկե ոչ մի տեղից էլ չգիտեմ Այվի ջան
Ու ընդհանրապես ուրիշ բան գրելու համար էի մտել, հետո զգացի որ ոնց գրում եմ՝ քֆուր ա դառնում: Դե ես էլ չեմ սիրում հանրային վայրերում հայհոյախառը արտահայտվել, տենց առաջին տառերը թողեցի: Հետո քցեցի-բռնեցի, որ կարա երկիմաստ, եռիմաստ հնչի, ջնջեցի սաղ ու գրեցի էն՝ ինչ գրեցի :Ճ Իհարկե առանց խորանալու ու լուրջ հետազոտություններ էդ թեմայով անցկացնելու :Ճ
ivy (09.06.2024)
John (09.06.2024)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ