Alphaone (12.01.2017)
Վերջին հաշվով, եթե տենց նայենք, վերնագրի «պիկաչու» բառն էլ (հայերեն գրված) պիտի որ շատերի համար անհասկանալի լինի: Հետո՞ ինչ: Հեղինակի խնդիրը չի:
Վերջին խմբագրող՝ ivy: 11.01.2017, 13:41:
Ինքնատպությունը ոնց որ Սամն ա գրել, նենց որ բան չեմ ասում։ Հեսա մյուսն էլ կարդամ։
Mr. Annoying (11.01.2017), Հայկօ (11.01.2017), Նիկեա (11.01.2017)
Ասում եմ. կարծրատիպ բառն անընդհատ տեքստում օգտագործելը շատ էր ծանրացնում։ Բոլորս էլ գիտեինք առաջադրանքը, կարիք չկար հազար անգամ բառը շեշտելու։ Բայց առաջադրանքի լուծումը դուրս էկավ, որ կարծրատիպ բառն օգտագործվել ա լրիվ ուրիշ իմաստով։
Մեկ էլ հետաքրքիր էր, որ երկու հեղինակներն էլ նախընտրել են հենց ակադեմիայից գրել։
ivy (11.01.2017), Mr. Annoying (11.01.2017), Շինարար (11.01.2017)
Ինքնատպություն
Բավականին հետաքրքիր ու պարզ սկիզբ և շարունակություն: Բայց վերջը մի տեսակ կիսատ էր ու անկապ: Կարծես ոչինչ չասեր վերջին պահին, բուն պատմությունը անավարտ մնար: Հետաքրքիր էր նկարագրված ու գրավող պատմություն էր մինչև վերջին տողերը հասնելը իմհկ:
Կոստյում և պիկաչու
Էլի բավականին հետաքրքիր ու գրավող պատմվածք: Դեռ մեջտեղներում, երբ Արամի պատրաստությունն էր նկարագրվում՝ մտքովս անցավ, «մեկ էլ տեսար պիկաչուն պրոֆեսորը եղավ»: Սա իր հերթին ավելի պարզ ու հստակ, նույնիսկ կարելի է ասել պրիմիտիվ էր գրված, քան «Ինքնատպություն»ը: Թեթև էր, բայց դրանով հանդերձ ոնց որ մի տեսակ ստանդարտ էլ լիներ՝ էն որ ասում ես «նման բան կարծես էլի եմ տեսել, կամ լսել»: «Ինքնատպության» հեղինակը ըստ երևույթին ավելի լուրջ էր աշխատել իր գործի վրա, բայց քանի որ սա ավելի ավարտուն, հստակ ու պոզիտիվ վերջաբանով էր, սրա օգտին քվեարկեցի:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Բայց ես օրինակ տեքստի հետ խնդիր չեմ ունեցել, ծանրացնելու պահով եմ ասում։ Շատ էլ հեշտ ընթեռնելի էր։ Հատուկ հետ եմ գնացել, որ տեսնեմ էդ ինչքան շատ ա էդ բառը, որ ես չեմ նկատել, երեք չորս տեղով, էլ էլ ման գալով եմ գտել/ չհաշված զազրելիի մոտինը։ Կամ նույն Պիկաչուի մեջ մենակ հեռվից նայելով մի հինգ-վեց անգամ "Ջոնսոն" ես հանդիպում։
SWTS
Աթեիստ (12.01.2017)
Ծլնգից զարմացա, ճիշտն ասած : Ռուբին սպասելի էր, հա: Ապրեք :
DIXIcarpe noctem
Alphaone (12.01.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ