StrangeLittleGirl-ի խոսքերից
Ան, իհարկե լիքը նրբություններ կան, բայց անկախ ամեն ինչից, անկախ բոլոր տեսակի նրբություններից երեքի էմոցիոնալ առողջությանն էլ վնաս ա էդ վիճակը:
Նախ, երբ ամուսնացած տղամարդն արտաամուսնական կապի մեջ ա մտնում, ուրեմն կնոջ հետ որևէ տեսակի խնդիր ունի: Դա կարա լինի սեքսուալով սկսած, էմոցիոնալով վերջացրած: Ամեն դեպքում, սա բանաձևային ճշմարտություն ա, որ արտաամուսնական կապի մեջ մտնող տղամարդուն իր կինը լիարժեք չի բավարարում: Երկրորդ, իհարկե ընտանիք թողնելը դժվար ա, բայց հե՞շտ ա սիրուհուն սարսափելի ապրումների մեջ դնելը (իսկ էդ ապրումները կարան դժոխային լինեն, ու միակ բանը, որ կարա սիրուհին անի ինքն իրան փրկելու համար, էդ տղամարդուն թողնելն ա): Երրորդ, դու գիտե՞ս որևէ դեպք, երբ տղամարդը սիրուհի ա ունեցել, ու իր ամուսնությունը կամ սիրուհի ունենալը անվերջ շարունակվել ա: Մենակ մի դեպքում կարա լինի. երբ երեք կողմերն էլ գոհ են իրենց կարգավիճակից: Իմ շրջապատում շատ մարդիկ սենց կարգավիճակում էղել են, վերջում հեփի էնդ ա էղել, այսինքն՝ ի վերջո կա՛մ ընտանիքն ա քանդվել, կա՛մ սիրուհին ա հեռացել, կա՛մ (ամենահաճախը) երկուսը միասին: Էս ա, մի քանի պատմություն ներքևում պատմեմ:
1. Իմ մտերիմներից մեկը մեկուկես տարի բոլորից թաքուն հանդիպում էր մի ամուսնացած տղամարդու հետ: Մեկուկես տարի էդ աղջիկը հիստերիկաների ու դաժան վիճակների մեջ էր: Դրանից հետո էդ տղամարդը թողեց ընտանիքը, որ էդ աղջկա հետ լինի: Բայց իրականում ևս մեկուկես տարի հոգին հանեց. ամեն երկու ամիսը մեկ բաժանվում էր, էդպես էլ չհամաձայնեց միասին ապրելուն: Ի վերջո, էդ լավ աղջկան հասցրեց ինքնասպանության մտքերի, ու հիմա էդ տղամարդու հետ չի էլ ինքը, բայց լուրջ էմոցիոնալ ռեհաբիլիտացիայի կարիք ունի:
2. Իմ մտերիմներից մեկի ամուսինը սիրուհի ուներ: Սիրուհուն էլ էի ճանաչում, ընդ որում՝ ահագին ուշ իմացա, որ իրա սիրած տղան իմ ընկերուհու ամուսինն ա: Բայց շատ ուժեղ էր սիրում, հույսեր փայփայում, որ մի օր կնոջը կթողնի, իրա հետ կլինի: Ու ի՞նչ էղավ: Տասը տարվա ամուսնությունից հետո ընկերուհիս ասեց՝ հերիք էղավ, բոլ էղավ, ինքը բաժանվեց: Իսկ ամուսինը գնաց մի երրորդ կնոջ մոտ, որը կապ չուներ էս պատմության հետ:
3. Մեկ այլ մտերիմ մի ամուսնացած մարդու հետ էր հանդիպում: Էդ մարդը կնոջ հետ սիրելով չէր ամուսնացել, բայց չէր էլ ուզում բաժանվել: Մտերիմս ասեց՝ մի խոսքով կամ բաժանվում ես, ինձ հետ ես լինում, կամ էլ հաջող: Վերջը տղամարդը բաժանվեց կնոջից, արդեն քանի տարի ա, իրար հետ են:
4. Մոտիկ ընկերուհուս ամուսինը ամուսնությունից մի տարի անց դավաճանեց կնոջը: Ընկերուհիս ահավոր ապրումների մեջ ընկավ, բայց ի վերջո ներեց ամուսնուն: Եվս երկու տարի անց ամուսինն արդեն կանոնավոր սիրուհի ուներ: Էս անգամ արդեն ընկերուհիս պնդեց ու բաժանվեց ամուսնուց: Բայց շատ գեշ, տուրուդմփոցով բաժանություն էր: Եթե էն առաջին անգամ բաժանվեին, ավելի հեշտ կլիներ:
5. Իմ ընկերներից մեկի տատիկը, երբ հանդիպել ա պապիկին, պապիկն ամուսնացած ա էղել: Պապիկն ուզել ա տատիկին կողքից որպես սիրուհի պահել: Տատիկն ասել ա՝ մինչև ամուսնալուծության թղթերդ ցույց չտաս, հետդ սկի ժամադրության չեմ գալու: Տենց, պապիկը գնացել-էկել, համոզել ա, տեսել ա բան չի ստացվում, մեկուկես տարի անց տատիկի դուռը ծեծել ա, ամուսնալուծության թղթերը դեմը դրել: Էդ զույգը հիմա մի քառասուն տարի ա իրար հետ են:
6. Իմ ամուսնացած ընկերներից մեկը (տղամարդ) մի կնոջ սիրահարվեց: Դաստիարակությունը, ներքին ցենզուրան ու այլ հարցեր թույլ չտվեցին, որ էդ սիրահարվածությանն ընթացք տա: Ամիսներ անց կինն ամուսնալուծություն պահանջեց: Արդյունքում՝ երկուսն էլ էմոցիոնալ սարսափների միջով անցան: Հիմա էդ տղան ուրիշ աղջկա հետ ա, ոչ էն մեկի, որին սիրահարվել էր էն ժամանակ:
Էս օրինակները բերում եմ նրա համար, որ հասկանալի լինի, որ սիրուհի ունենալը կամ էդ կարգավիճակում լինելը ոչ ստաբիլ բան ա ու էդ երևույթի առկայության պատճառը շատ ավելի խորը, ուրիշ բնույթի խնդիրներ են: Ու երբ բոլոր երեք կողմերին բավարարող վիճակ չի, վաղ թե ուշ ավարտվելու ա էդ վիճակը, ու տուժածներ լինելու են:
Էջանիշներ