Էս ամենն ինձ հիշեցնում է «Հայելի» մուլտֆիլմը. ամեն մարդ էն է տեսել «Անահիտը» նայելիս, ինչ իր մեջ կա։
Պոզիտիվի պակաս կա հայաստանաբնական մարդկանց մոտ, որ ամեն ինչ դեռ անգամ չտեսած փնովում են ու թշնամանքով լցվում։
Մի քիչ թուլացեք մարդիկ, կայֆ մուլտ է, նայեք ուրախացեք։
Թե չէ օտար ուժեր ու ռուսական բառեր, էլ ոնց կլիներ։
Ցանկացած մուլտ էլ, որ սենց ակնոցներով նայես, աչքիդ չար դավադրություն կերևան։ Բայց դե ուրիշների մուլտերը առանց խորանալու էլ նայում ենք, իսկ այ մեր ստեղծածը հաստատ մի վատ մեսիջ ունի կամ էլ ուղղակի մասխարա է։
Լավ էլի, իսկականից թուլացեք մի քիչ։ Մուլտ է եղածը ու շատ բարի մուլտ։
Նոր տարի է, տոն, լավ է ամեն ինչ
Էջանիշներ