Իմ կարծիքով նման քայլի գնացող կինը ինքը պետք է պատասխանի այս հարցին: Կարծում եմ` տվյալ դեպքում իմ կարծիքը անիմաստ է` մանավանդ հաշվի առնելով, որ այս երևույթի մասին կարծիքս շատ սիտուատիվ բնույթ է կրում:
Իմ կարծիքով նման քայլի գնացող կինը ինքը պետք է պատասխանի այս հարցին: Կարծում եմ` տվյալ դեպքում իմ կարծիքը անիմաստ է` մանավանդ հաշվի առնելով, որ այս երևույթի մասին կարծիքս շատ սիտուատիվ բնույթ է կրում:
Ich hab' keine Lust.
Դե, օրինակի համար, հայրերը ո՞նց կդաստիարակեն իրանց տղաներին: Ըստ իմ տեսակետի հայրերը ֆիզիկապես են դաստիարակում իրանց տղաներին, ուժեղ տղա են դարձնում, հետո էլ կարող ա ճանապարհ բացեն դեպի աշխատանքային ասպարեզ, էսպես ասած՝ բիզնես: Ու ընդհանրապես՝ օգնում են իրանց խորհուրդներով նույնքան որքան և մայրերը:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ֆիզիկապես դաստիարակելը ո՞րն ա: Իսկ դեպի աշխատանքային ասպարեզ ճանապարհ բացելով ի՞նչ նկատի ունես: Էդ ճանապարհը ո՛չ մայրը, ո՛չ հայրը չի կարա բացի, երեխան ինքը պիտի բացի: Ու եթե նույնիսկ քո ասածները ճիշտ են, դա արդյոք նշանակու՞մ ա, որ անհայր մեծացած երեխան բնավորությամբ ուրիշ ա լինում, ինչպես դու վերևի գրառումներումդ ես նշել:
Cassiopeia (21.02.2014)
Ֆիզիկապես դաստիարակելը իմ համար ուժեղ տղա դարձնելն ա: Իսկ դեպի աշխատանքային ասպարեզ ճանապարհ բացելով՝ ի նկատի ունեմ թեկուզ հենց իր մոտ աշխատանքի վերցնել: Չնայած համաձայն եմ, որ տղան ինքը պիտի որոշի որտե՞ղ ու ի՞նչ աշխատի:
Չգիտեմ որքանով են ճիշտ իմ պատկերացումները անհայր մեծացած երեխաների մասին, բայց մնում եմ էն կարծիքին, որ անհայր երեխան կոմպլեքսավորված ա մեծանում:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Սմոք, նենց հետաքրքիր ա, իսկ էդ նույն հայրերը, որ իրենց երեխաներին ֆիզիկապես դաստիարակում են, ուժե՞ղ են: Դու քանի՞ ուժեղ հայ տղամարդ ես տեսել: Ինչ վերաբերում ա «իր մոտ աշխատանքի վերցնելուն», քանի՞ հայր ես տեսել, որ գործատու ա, որ կարա իրա տղային գործի ընդունի:
Իսկ քանի՞ անհայր մեծացած երեխա ես ճանաչում, որ կոմպլեքսավորված ա: Ես լիքը անհայր էրեխեքի գիտեմ, կարամ իրանց պատմություններն առանձին-առանձին պատմեմ, ու դու կհամոզվես, որ անհայր էրեխեքը բնավորությամբ հեչ էլ չեն տարբերվում հայր ունեցած էրեխեքից: Իսկ կոմպլեքսավորված երեխա կարող ա բռի-չոբան հայրն էլ դաստիարակել:
Համ էլ, Սմոք, հեչ պարտադիր չի, որ երեխան տղա լինի ու պապայի «ուժեղ տղա» դարձնելու կարիքն ունենա. կարող է աղջիկ ծնվի
Իսկ միայնակ մայրը հաճախ ավելի ուժեղ (ֆիզիկապես ու բնավորությամբ) տղա կարող է դաստիարակել, քան լիքը հայրեր, ովքեր երեխայի աչքի դիմաց նրա մորը ծեծում են/տարվա 11 ամիսը խոպանում են/էնքան թուլամորթ են, որ 40 տարեկանում դեռ իրենց մամայի ասածով են շարժվում/էնքան են իրենց գործերով զբաղված, որ երեխեքի համար ժամանակ չունեն ու մենակ անունով են հայր։ Ու սենց լիքը դեպքեր կարող եմ ասել։
Սաջիտարիուսը մի լավ միտք էր արտահայտել. մենք՝ հասարակություն կոչվածն ենք էդ կոմպլեքսները մտցնում մարդկանց մեջ։ Եթե մենք մեր միջից հանենք էն կարծրատիպը, որ հայր չունեցող երեխան ինչ-որ պակասություն ունի, երեխան հեչ էլ կոմպլեքսավորվելու կարիք չի ունենա։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Arpine (18.02.2014), Mephistopheles (20.02.2014), Աթեիստ (14.02.2014), Նաիրուհի (14.02.2014), Վիշապ (15.02.2014)
Ճիշտ տղեն (չբարդույթավորված, դաստիարակված, կիրթ, ֆիզիկապես և հոգեպես ուժեղ, իր ապագան հստակ պատկերացնող, հասարակության համար օգտակար ....), որ քուչում հարցնեն, ինչը, ոնց, երբ, որտեղից, պիտի պաստասխանի.
-Աբեր, պապան ա սաղ արել, պապաաաաա՜ն ....
Arpine (18.02.2014), Mephistopheles (20.02.2014), Smokie (17.02.2014), Աթեիստ (14.02.2014), Մ ա լ ա ն չ ո (08.03.2014), Նաիրուհի (14.02.2014), Ռուֆուս (14.02.2014), Վիշապ (15.02.2014)
Մի բան մտքովս անցավ, վերադարձա էս թեմա, ուրեմն եթե իդեալական տարբերակով նայենք, ապա բնականաբար ավելի լավ է, որ երկու ծնողն էլ ու ցանկալի ա երկու սեռի ծնողն էլ առկա լինեն, բայց եթե կինը կամ թեկուզ հենց տղամարդը երեխա են ցանկանում, բայց չեն հանդիպել էնպիսի մարդու, ում հետ պատրաստ են երեխա դաստիարակել, չի նշանակում, որ պիտի սպասեն էնքան, մինչև ֆիզիոլոգիապես էլ ի վիճակի չլինեն երեխա ունենալ: Ես անգամ էս միջնադարյան քաղաքում ապրելով հանդերձ եթե ցանկանամ երեխա ունենալ, ապա կգերադասեմ ունենալ առանց ամուսնանալու, քան երեխա ունենալու համար ճարահատյալ ամուսնանալ ինչ-որ մեկի հետ, ում հետ չեմ ցանկանում ու պատրաստ չեմ կյանքս կապել:
Եկա էս թեմայում մի բան պատմեմ:
Մի չորս տարի առաջ մեր ծանոթներից մեկի աղջիկը երեխա ունեցավ առանց ամուսնանալու: Նշանվել էր,նշանածի հետ համարյա մի տարի ապրել էին միասին: Հետո թե ինչն էր պատճառ եղել՝ չիմացանք,բայց հարսանիքից մի 15 օր առաջ բաժանվեցին,իսկ 3 ամիս հետո էդ աղջիկը երեխա ունեցավ: Լավ հիշում եմ,թե իրա հասցեին ինչ սիրուն պիտակներ էին կպցնում: Իսկ էն անպատասխանատու սրիկային արդարացնողներ էլ եղան նույնիսկ: Էս չի՞ հասարակությունը: Ինչևէ,էդ աղջիկը չվախեցավ մենակ երեխա ունենալուց ու պահելուց: Ու իրեն վատ ապագա գուշակողները ապտակ ստացած կզգան իրենց.օրերս ինքն ամուսնացավ ուրիշ տղամարդու հետ,որն իրեն ընդունեց 4 տարեկան երեխայի հետ:
Էնպես որ,գտնում եմ,որ լավ երեխա դաստիարակելու համար ամուսնացած լինելը չափանիշ չէ: Կյանքը տարբեր ձևա դասավորվում տարբեր մարդկանց մոտ: Ամենքի համար նույն սցենարը չի անցնում:
Alphaone (21.02.2014), Cassiopeia (21.02.2014), Smokie (21.02.2014), Նաիրուհի (21.02.2014)
Մինչև ամուսնանալը մտքիս դրել էի, որ եթե մինչև 30 տարեկան չամուսնացա, երեխա եմ ունենալու չգիտեմումից Դե, «բախտս չբերեց» ու հիմա երեք երեխաների մայր եմ։
Ուզում եմ ասել, որ լրիվ դրական եմ նայուն նման որոշումներին ու փաստերին։ Թքած հասարակության վրա։ Եթե հանկարծ ինչ-որ բան պատահի քեզ, էդ հասարակության քանի՞ տոկոսը թևութիկունք կկանգնի քեզ։ Հըլը մի բան էլ հակառակը, ամեն ինչ նենց շուռ ու մուռ կտան, որ մեղավոր լինես։ Այսինքն հասարակության խոսելու ու բամբասանքի առիթն անպակաս է։
Մի կյանք ունես, ու քո համար պիտի ապրես, ոչ թե հասարակության։ Եթե կինը երեխա պահելուց, դաստիարակելուց հաճույք է ստանում, եթե նրա առաքելությունը մայրանալն ա, ապա նա պիտի հասնի դրան։ Նա կարա թե մայր, թե հայր լինի երեխայի համար։
Ինձ թվում ա, որ երեխայի բնավորության արմատները վաղ տարիքից են գցվում։ եթե երեխային դեռ վաղ, նոր գիտակցել սկսվող տարիքում անընդհատ «չկաթացնեն» որ անհայր է մեծանում, ինքը մի քիչ մեծանա, հեչ չի էլ մտածի էդ մասին։ Ուղղակի պետք ա համապատասխան բացատրություն գտնել, մինչև երեխան սկսի քիչ թե շատ հասկանա իրականությունը։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ