Սիրտատոչոր մրմունջից խուլ
Արտասվում է իմ հոգին:
Մի տաքուկ դող սիրտս պատել,
Ցավ է տալիս անմեկին:
Ա՜խ, ում առջև սիրտս բանամ,
Ու դատարկվեմ լիովին,
Ու՞մ վստահեմ իմ գաղտնիքը,
Ո՞վ կկանգնի իմ կողքին:
Ամեն մեկը իր հոգսն ունի,
Վիշտն իր խորունկ,թախծագին,
Էլ ի՞նչ խղճով ցավն իմ բարդեմ
Մարդկանց հոգնած ուսերին:
Գնամ Աստծո դուռը նորեն,
Բացեմ սիրտը իմ մթին,
Նա հենց ինքը դարման կանի
Ու կամոքի իմ հոգին...
Աննե Մարի
Sambitbaba (16.11.2016)
Լավն էր… Շնորհակալություն:
4:51-ում ասում է "Արթու՞ր"… Մի քանի անգամ փորձեցի այլ բան լսել՝ չստացվեց… Բայց չէ՞ որ վերջերում ասում է՝ "ես կին եմ…" (ես էլ, մեր մեջ ասած, այդ կարծիքին եմ, չնայած, նույնիսկ, ավատարին )
Բայց միևնույն է, լավն էր, մեծ հաճույքով լսեցի: Եվ, քանի որ լսելուց առաջ կարդացի բանաստեղծություններիդ առաջին երկու էջը, - նաև անակնկալի եկա, որ արձակ էր…
Բանաստեղծությունների մեջ էլ ահագին լավերը կան, բայց, կներես, բազմաթիվ տառասխալները նախ խանգարում են, և հետո, նույնիսկ մի տեսակ անցել են ներելի լինելու քանակական սահմանն ու վիրավորական են արդեն դարձել ընթերցողի համար… Քանզի դա արդեն նշանակում է մի բան. չհարգել ընթերցողիդ…
Ու մի բանի հետ էլ չեմ կարողանում հաշտվել. բանաստեղծություններդ հեչ չեն համապատասխանում Ավատարիդ… Ինձ համար, իհարկե:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ