Фото1052.jpg* * *
Ես հեռանում եմ աշխարհից
անդարձ`
չտրտնջալով ինձ չընդունելու
ձեր իրավունքից։
Ես հեռանում եմ` արցունքն աչքերիս,
սրտիս մեջ պահած ամեն մի կսկիծ.
Ինձ հեռու-հեռվում
մի լույս է ձգում,
մի պայծառ արև
այրում է հոգիս:
Ես հեռանում եմ
ամբոխից տկար`
փոշոտ ճաղերից
դուրս պրծնելով,
չեմ էլ ափսոսում,
որ ես էլ ձեզ պես
և՛ տեր եմ եղել
և՛ հաճախ`
ծառա:
Ես հեռանում եմ
չգիտեմ թե ուր`
որ հեռուներում ինձ կորցնելու.
սրտումս, իրոք,
էլ չկա ո՛չ հուր,
ո՛չ էլ սիրո շող:
Այս կյանքն ապրելու
փափագս է զուր ...
Ես արդեն վաղուց
համակերպվել եմ իմ
ցավերի հետ`
դառնալով մի բուռ,
հոգնաբեկ հոգիս
հալվող մոմի պես հանգել է իսպառ,
լռել անցյալի լուռ հուշերի մեջ։
Ես հեռանում եմ`
առանց հպվելու
անգամ քո սավերին
Այս պաղ ներկայում,
վտիտ այս հոգին
ցավ չի ցանկացել անգամ թշնամուն,
ո՜ւր մնաց հանկարծ
թե
քեզ խռովեր,
Երբ չկար հստակ ոչ մի պատասխան,
բայց թաքուն
որքա՜ն, որքա՜ն եմ ուզել
լինել քո կողքին
առանց այլևայլ
ձևականության,
այնպես,
ինչպես կամ։
Թե լույս եմ տվել
ու աստղացել,
Բայց և չեմ բացել
դռները հոգուս.
Դու հո լավ գիտես`
ով ասես կանցներ այդ լույսի միջով
ու կթալաներ`
առանց խղճալու,
Իսկ նվաղ հոգիս
բարեհաճությամբ
կբարձանա՞ ր վեր ...
Մտքերից տկար,
նաև ու հուսաբեկ`
գլուխս ծանր կթեքվեր ուսիս,
իսկ սառը քամին ժպիաս կառներ,
կտաներ հեռու,
Ցավը կցնցեր ուսերս տկար
ու անկապ խոսքերն իրար հետևից
կդարձնեին ինձ
մի խենթ խելագար
Եվ, անտարակույս,
ես կդառնայի
կեղծ սիրո գերին։
Քավ լիցի,
Տե՛ր իմ:
Արդյոք որքանո՞վ կարդարացվեի
բայց չէ,
ես գիտեմ պաշտել
լոկ մեկին:
Եթե ուզում եք,
փակեք դռները,
Ես խելագար չեմ,
այդ աշխարհն Է խուլ:
Տեսնես այդ եր՞ բ էր
իմ հույսը մարել,
Թողել իևձ մենակ
անտակ ցավի հետ։
Տե՛ս, որ չեմ հպվում անգամ
քո ստվերին.
Ես հեռանում եմ
աշխարհից անդարձ
Ու չեմ բողոքում
չապրածս կյանքի
արժեքների դեմ,
որոնք չունեցա
իմ կամքից անկախ:
Բայց կարծում էի
միամտությամբ`
ձուլվել կարող եմ հզոր գիշերին`
շքեղ,
բայց մոայլ
այդ գերհսկային,
Ու եթե անգամ լռեմ խռովքով,
հոգին իմ անկյանք
կսփոփեն նրանք:
Ես կարոտ էի
լուրջ ընկերակցի:
Արդյոք իմ հոգու լո՞ւյսն էր պակասել.
ի՞նչ իմանայի:
Բայց, այնուհանդերձ, մի` փորձեք ժխտել
ուժը խավարի։
Ու թե կգռռամ
ողջ աշխարհով մեկ,
Թող ոչ մի գիտուն
չփորձի պարզել
ցավը մարդկային,
Թողե՛ք, որ ապրեն
նրանք յուրովի,
սիրո-վշտերի անվերջ բախումով,
իրենց իսկ ճշտի
ճիշտ վերլուծությամբ։
... Ձեզ համար սխալ
իմ հաստատությամբ,
Ինձ համար գտած
իմ փոքրիկ ճշտով
ես հեռանում եմ,
Ավա՜ղ,
մեկ անգամ ևս
ետ չդառնալու
ակնկալիքով...
Էջանիշներ