_Հրաչ_ (29.11.2014)
Իրավական կարգերից տեղյակ չեմ, եսել հարցեր տամ`
1.Որ դեպքում իրավունք ունեն Վերծանել հեռախոսազանգերի ցուցակը
2.առավել ևս լսել նախկին կատարված հեռախոսազանգերը(
3.Վերծանման ցանկի բոլոր զանգերին կանչել հարցաքննության, եթե նույնիսկ դրանք օֆիսային զանգեր են եղել, ու անիմաստ ժամանակ են խլում,
4.ու ինչ կարգով են կանչում հարցաքննության, հստակ պաշտոնական թուղթ չկաա? Նախապես մերսի ,
Թե չէ էս երկրում ինչ ասես կտեսնենք, ոչ աշխատանքային ժամին քննիչ կարա զանգի , իրավունք չունենա հեռախոսով ներկայացնել ինչա, միայն ասի ներկայացեք վարչություն, ու էդ քննվողի բոլոր զանգերը պետքա գնան? եթե օֆֆիսի համարա օրական հազար հոգու զանգում են, ւ հազարից մի տոկոսնո քրեական խնդիր ունենա, պետքա բոլոր գործերին մասնակցենք, ժամանակ ծախսենք բոլորի հարցերով ու պատասխանենք անիմաստ հարցերի,, ինչ սկզբունքով են աշխատում ... ու ավելի բող բան ասեմ, էդ պահին քաղաքից 60 կմ հեռու լինելուց հարցնում ես, կարգը ոնցա ես եմ գալիս թե դուք, եթե դուք հարցեր ունեք ու պաշտոնական գրություն չեք ուղարկել, հեռախոսով զանգել եք տեղեկացնում<<մունաթ պատասխանա գալի << Մենակ դուք պրոբլեմ սարքեցիք, 60 կմը հեռու չի, եկեք, ինչ տարբերություն հեռախոսովա, որ գրություն ուղարկենք գալու եք չէ, դե էկեք,,, Վերջը ասածս էնա, թե հիմա ամեն հանցագործի որ չենք էլ ճանաչում , անիմաստ պետքա կապեն անվան հետ, կանչեն իրա գործով թեկուզ թյուրիմացաբար որ ինչ, թող իրա ծանոթներին կանչեն ոչ թե անծանոթի, հետքրքիր կլնի մենակ մեր որ նախկին հաճախորդնա լինելու, գնանք կպարզենք >>
1. հեռախոսազանգերի վերծանման թույլտվությունը տալիս է դատարանը՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում: Հիմքերը դատարանին նախապես ներկայացնում է քննիչը: Որպես հիմք կարող են ծառայել քրեական գործով առկա տվյալներն առ այն, որ վերծանվող հեռախոսահամարների կատարած/ստացած զանգերը կարող են գործով ապացուցողական տեղեկություններ ի հայտ բերել: Մասնավորապես, վերծանումները կարող են միջոց ծառայել մեղավորին ի հայտ բերելու, հանցագործությունը բացահայտելու, հանցանք կատարած անձի այլուրեքությունն ստուգելու, որոշակի ժամանակահատվածում զանգ կատարելիս նրա գտնվելու վայրը պարզելու և այլնի համար:
2. տեխնիկապես հնարավոր չէ նախկինում կատարված հեռախոսազանգերը լսել կամ ձայնագրառել:
3. 1-ին կետում նշված հնարավոր ձեռքբերվելիք տեղեկություններն ստանալու նպատակով կարող են հարցաքննության հրավիրել վերծանումներում նշված բաժանորդներին կամ համարներն օգտագործող անձանց:
4. հարցաքննության կանչելու կարգը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածով, այն է՝
Հոդված 205. Հարցաքննության կանչելու կարգը
1. Վկան, տուժողը, կասկածյալը և մեղադրյալը քննիչի մոտ կանչվում են ծանուցագրով: Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, դատավարական ինչպիսի կարգավիճակով, ուր և երբ (օրն ու ժամը) պետք է ներկայանա կանչվողը, ինչպես նաև անհարգելի պատճառներով չներկայանալու հետևանքները:
2. Ծանուցագիրը կանչվող անձին հանձնվում է ստորագրությամբ կամ փոխանցվում է կապի միջոցներով: Նրա ժամանակավոր բացակայության դեպքում ծանուցագիրը հանձնվում է կանչվողի ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին, հարևաններին, համատիրությանը (բնակարանային շահագործման կազմակերպությանը) կամ փոխանցվում է նրան աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով:
3. Հարցաքննության կանչված անձը պարտավոր է քննիչին ներկայանալ նշանակված ժամկետում կամ նրան նախապես իրազեկել չներկայանալու պատճառները: Անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում հարցաքննության կանչված անձը կարող է բերման ենթարկվել սույն օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հիմքով, իսկ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել նաև սույն օրենսգրքով նախատեսված դատավարական հարկադրանքի այլ միջոցներ:
4. Արգելանքի տակ չգտնվող անչափահասները, որպես կանոն, կանչվում են իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով:
5. Արգելանքի տակ գտնվող կասկածյալը կամ մեղադրյալը կանչվում են արգելանքի տակ պահելու վայրի վարչակազմի միջոցով:
Զինծառայողները հարցաքննության են կանչվում զորամասի հրամանատարության միջոցով:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ