Ներկայացնում եմ բոլոր ժամանակների, տարբեր երկրների, տարբեր ոճերի ֆիլմեր: Ֆիլմերը կարող եք քննարկել համապատասխան քննարկման թեմայում:
Բարի ժամանց:
Ներկայացնում եմ բոլոր ժամանակների, տարբեր երկրների, տարբեր ոճերի ֆիլմեր: Ֆիլմերը կարող եք քննարկել համապատասխան քննարկման թեմայում:
Բարի ժամանց:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 07.09.2010, 15:16:
I may be paranoid but no android!
Գերմանական հրաշք մի ֆիլմ.
Das Leben der Anderen/Ուրիշների կյանքը
IMDB-ի լավագույն 250 ֆիլմերի ցուցակում գրավում է 55-րդ տեղը:
Ֆիլմը Շտազիի (ԳԴՀ-ի КГБ-ին համապատասխանող օրգանը) աշխատողներից մեկի գործունեության մասին է, ով դավաճանում է իր սկզբունքներին հանուն ուրիշների փրկության: Հրաշալի ֆիլմ, որը 2007-ին արժանացել է օսկարի լավագույն արտասահմանյան ֆիլմ կատեգորիայում:
Վերջում լացացրեց
I may be paranoid but no android!
District 9
IMDB-ի լավագույն 250 ֆիլմերի ցանկում՝ 117-րդ տեղում է:
Ֆիլմը երկրագնդի վրա պատահաբար հայտնված ալյմոլորակայինների մասին է: Շատ հետաքրքիր ձևով է նկարահանված՝ կեղծ փաստավավերագրական ֆիլմի ձևով, ինչ-որ տեղ հիշեցրեց Blairwitch Project ֆիլմը: Այս տարի ներկայացվել էր 4 օսկարի, այդ թվում նաև լավագույն ֆիլմ նոմինացիայում (ափսոս ոչ մի օսկար չշահեց): Մտածելու լիքը նյութ տվեց
Անպայման դիտեք, լավն է:
I may be paranoid but no android!
Վառել կարդալուց հետո/Burn After Reading
Ռեժիսյորներ՝ Էթան և Ջոել Քոեն
Դերերում՝ Ջոն Մալկովիչ
Ֆրենսիս Մակդորմանդ
Ջորջ Քլունի
Բրեդ Փիթ
Էթան ու Ջոել Քոենները ԻՄՀԿ ժամանակակից ռեժիսյորների ցանկում լավագույններից մեկն են, եթե ոչ լավագույնը: Էս ֆիլմն էլ է դասական Քոենյան ֆիլմ՝ լավ կապակցված սյուժե, սև, շաաատ սև հումոր ու շատ դաժան (երբեմն նույնիսկ կոմիկական) տեսարաններ: Ամեն դեպքում Քոենների հին ֆիլմերին՝ (Ֆարգո, Միլլերի Խաչմերուկը, Բարտոն Ֆինք, Մեծ Լեբովսկին, Որտե՞ղ ես, եղբայր իմ և այլն), էս ֆիլմը չի հասնի:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 06.09.2010, 10:42:
I may be paranoid but no android!
Հեսա էս գրառման համար կտուգանվեմ, բայց ամեն դեպքում, շատ էի հուզվել
Big Fish/Մեծ Ձուկը
Ռեժիսյոր՝ Թիմ Բարթոն
Դերերում՝ Յուեն Մակգրեգոր
Ալբերտ Ֆիննի
Հելենա Բոնեմ Քարտեր
Ջեսսիկա Լանժ
Դեննի Դե Վիտո
Ստիվ Բուշեմի
և այլն
Ժանրը՝ կոմեդիա, դրամա, ֆանտաստիկա, հեքիաթ մեծահասակներ համար
IMDB-ի բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում գրավում է 200-րդ տեղը:
Ֆիլմը մահամերձ հոր և նրանից օտարացած որդու մասին է: Հայրը ամբողջ կյանքը որդուն պատմել է իր անհավանական արկածների մասին, որոնց հավաստիությանը շատ դժվար է հավատալ: Իսկ այժմ երբ հորը ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել որդին պետք է հասկանա, թե իրականում ինչ տեսակի մարդ էր իր հայրը, նրա պատմածներից որն էր հեքիաթ, որը իրականություն և վերջապես հաշտվի հոր հետ:
Ամբողջ ֆիլմի ընթացքում տրամադրությունս այսպես էր իսկ վերջում
Հրաշք էր, կնայեք Դե Թիմ Բարթոնը չէր էլ կարող վատ ֆիլմ նկարահանել
I may be paranoid but no android!
Yellow Raven (01.04.2014)
Ավտովթար/Crash
Ռեժիսյոր՝ Փոլ Հեգգիս
Դերերում՝ Բրենդան Ֆրեյզեր, Սանդրա Բալլոք, Դոն Չիդլ, Ռայն Ֆիլիպ, Մեթ Դիլլոն և այլն
IMDB-ի բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում գրավում է 214-րդ տեղը
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 76%
Ֆիլմը իրար հետ լավ կապակցված փոքրիկ պատմություններ են, որոնց ընդհանուր թեմատիկան նույնն է՝ ռասսայական և սոցիալական անհանդուրժողականությունը Լոս Անջելեսում: Շատ էմոցիոնալ ֆիլմ էր, գերազանց դերասանական խաղով ու խորը, խճճված սյուժեով: 2005թ-ին արժանացել է երեք Օսկար մրցանակի, այդ թվում նաև «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում:
I may be paranoid but no android!
Մոդերատորական. Գրառումները պատճենվել են Խորհուրդ եմ տալիս դիտել թեմայից: Այսուհետ բոլոր ֆիլմերի իմ ռեվյուները կտեղադրվեն այստեղ:
I may be paranoid but no android!
Ֆոտոն (09.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ