– Բժիշկ, ես ձեզ որերորդ անգամ եմ բացատրում, որ իրոք հիվանդ եմ։
– Իսկ ես ձեզ ասում եմ, որ դուք դա ներշնչել եք։ Դուք առողջ եք։
– Բայց ես ինձ վատ եմ զգում։
– Դա ձեր կասկածամտության հետևանքն է։ Ինքներդ ձեզ կրկնեք. «Ես առողջ եմ, ես առողջ եմ», և ձեզ շատ լավ կզգաք։
– Լավ, շնորհակալություն։ Ես գնացի։
– Սպասեք, բա չե՞ք վճարելու։
– Դա ձեր կասկածամտության հետևանքն է, բժիշկ։ Ինքներդ ձեզ կրկնեք. «Ինձ վճարել են, ինձ վճարել են», և բարձր տրամադրություն կունենաք:
Էջանիշներ