Almost Heaven֊ն ավելի լավն ա
Almost Heaven֊ն ավելի լավն ա
Երեկ վերջապես լսեցի ու բացահայտեցի անցած տարվա բեռնածս ալբոմներից ևս մեկը: Ընտրությանս հարցում առաջնորդվեցի ալբոմի բարի շապիկով:
Դեռ առաջին երգերը մի այլ կարգի գրավեցին՝ մի կերպ զսպեցի ինձ որ չկրկնեմ, որովհետև սովորաբար ալբոմը բացահայտելիս, (երբեմն նաև ուղղակի լսելիս) սկզբից մինչև վերջ եմ լսում, առանց կանգառների ու կրկնությունների: Մի խոսքով՝ հենց սկզբից արդեն տրամադրեց, որ ամբողջ ալբոմը կհավանեմ ու թերևս էդպես էլ եղավ, ոչ մի ինձ համար տհաճ երգ չգտա՝ չնայած առաջին ունկնդրումից հետո չգիտեմ ինչու սպասում էի, որ ավարտվեր ու կրկնեի: Դե՝ բացի էն փաստից, որ սպասում էի ամենահավանածս երգերը կրկնելուն՝ նաև ալբոմը աստիճանաբար սովորական էր դառնում: Բայց դե մեկ ա՝ երկրորդ անգամ լսելուց երբ երգերի վերնագրերին նայեցի, մոտավոր կերպով հիշում էի համարյա բոլորը՝ տպավորվել էին:
Մանավանդ Hooks երգով եմ հիացել: Որն է՛լ կրկնվել պահանջող երկրորդն էր:
Լավն էին նաև առաջին՝ I Feel Love-ը, Dance to the Rock'n'Roll-ը, Hallelujah-ն, Maximum-ը, ու մյուսները:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ